տուն Քաղաքական Հայաստանն ու Ադրբեջանը կարող են նորից պատերազմել. զգուշացնում է Միջազգային ճգնաժամային խումբը

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են նորից պատերազմել. զգուշացնում է Միջազգային ճգնաժամային խումբը

221
0

010

Համաձայն Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի, անհրաժեշտ է լուրջ միջամտություն, այլապես Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կրկին պատերազմել մեկը մյուսի դեմ` օգտագործելով ներքին զարգացումները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Խմբի հարավկովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Շիթսը վստահ է, որ «եթե երկրների ներսում լինեն բախումներ, առաջնորդները կարող են գայթակղվել ռազմական թեժացման գաղափարով, որպեսզի շեղեն ուշադրությունը»: «Կա ևս մեկ վտանգավոր գայթակղություն. առաջնորդներից մեկին կարող է թվալ, թե հակառակորդը գտնվում է ծանր ներքաղաքական իրավիճակում, այդ պատճառով եկել է ժամանակը օգտագործելու նրա թուլությունը, և հասնել որոշիչ առավելության այս երկարատև վեճում», — ավելացրել է Շիթսը:

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում քննարկվել է զարգացումների մի քանի տարբերակ: Նշվում է նաև, որ Հայաստանում և Ադրբեջանում հաճախ օգտագործվում են այնպիսի եզրեր, ինչպիսիք են «կայծակնային պատերազմ», «կանխարգելիչ հարված»` հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը ցանկացած պահի կարող է նորից թեժանալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here