տուն Հասարակություն Մշակույթ Հայաստանն ունի իր Տրոյան ու Բաբելոնը. Էրմիտաժի տնօրեն

Հայաստանն ունի իր Տրոյան ու Բաբելոնը. Էրմիտաժի տնօրեն

1697
0

Ռուսաստանի Պետական Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ասել է, որ Երևանի քաղաքապետարանը Էրմիտաժի հետ միասին նախատեսում է վերակենդանացնել Հայաստանի ամենահին պատմական և հնագիտական տեղանքներից մեկը՝ Կարմիր բլուրը: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:

Վերջերս Պիոտրովսկին այցելել է Հայաստան: Երևանի քաղաքապետի հետ նրանք այցելել են Կարմիր բլուր և քննարկել այդ վայրի հետ կապված աշխատանքները: Վերադառնալուն պես՝ Պիոտրովսկին հոդված է հրապարակել «Սանկտպետերբուրգյան հայտարարություններ» թերթում, որը նվիրված է Հայաստան կատարած այցին և այնտեղ իրականացված պեղումներին:

Ըստ Պիոտրովսկու՝ Կարմիր բլուրի պեղումներից հետո Հայաստանն է՛լ ավելի հնացավ, և հայկական հնագիտությունը հասավ համաշխարհային մակարդակի: Էրմիտաժի թանգարանի տնօրենը նշել է, որ Կարմիր բլուրի պես հուշահամալիրներ աշխարհում ընդամենը երկու-երեք հատ կան:

«Կարմիր բլուրը նման է Տրոյային և Բաբելոնին… Սա ԽՍՀՄ հիմնական հնագիտական վայրերից մեկն է, որտեղ մարդիկ եկել էին ուսումնասիրելու՝ տեսնելու, թե որն է ռոմանտիկ հնագիտությունը»,- նշել է Միխայիլ Պիոտրովսկին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here