տուն Uncategorized Հայաստանն իր օգնությունն է առաջարկել երկրաշարժից տուժած Իրանին

Հայաստանն իր օգնությունն է առաջարկել երկրաշարժից տուժած Իրանին

167
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղական ժամանակով ժամը 2:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և մի քանի տասնյակ վիրավորներ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը զգացվել է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Իրանի գործընկերներին առաջարկել է օգտվել հայ փրկարարների ծառայությունից, ինչպես նաև ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Նախարար Ցոլակյանն այդ մասին ասել է Իրանի փոխդեսպան Ալի Մոհամադ Մոթաղիի հետ ունեցած հեռախոսազրույցում: