տուն Հասարակություն Առողջապահություն Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ. նախարար

Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ. նախարար

257
0

Ազգային ժողովում ընթանում է Առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում.

«Մենք հաճախ լսում ենք մեղադրանքներ, թե ինչու ենք թեստերը քիչ անում և այլն: Ես ասում եմ, որ Հայաստանն իր արված թեստերի քանակով, օրինակ, համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ: Էմիրություններն անում են տասն անգամ ավելի շատ, քան մենք, բայց մենք վատ դիրքում չենք: Մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են, ինչն իրականում շատ հեշտ չի, որովհետև պահանջում է երեք կարևոր կոմպոնենտ. սարքավորումներ, անձնակազմ, բիոանվտանգության մակարդակ… Նոր լաբորատորիաների ներգրավման համար անհրաժեշտ է այդ երեք կոմպոնենտներն ապահովել»: