տուն Լուրեր Հայաստանն ինքնակամ գլուխը մտցրեց կախաղանի օղակի մեջ. Վրացի փորձագետ

Հայաստանն ինքնակամ գլուխը մտցրեց կախաղանի օղակի մեջ. Վրացի փորձագետ

237
0

2

Վրացական Apsny.ge-ն, անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջին ամիսների հարաբերություններին, գրում է, որ Հայաստանն առայժմ չի մտել Մաքսային Միություն, սակայն ռուսական կողմը որոշում է կայացրել իջեցնել գազի, նավթի և ադամանդների գները: Կայքը մեջբերում է Վլադիմիր Պուտինի խոսքերը, ով ասել էր, որ այս քայլը բարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության համար:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նրա դեպքում Ռուսաստանը պահանջել է մտնել Մաքսային Միություն, ապա նոր ակնկալել գազի գնի իջեցում:

Մեկնաբանելով այս զարգացումները` վրացի փորձագետ Իրակլի Ցկիտիշվիլին նշել է, Հայաստանը միանշանակ ցույց է տալիս, որ Պուտինը որոշում է կայացրել պարգևատրել Հայաստանին՝ եվրաինտեգրումից հրաժարվելու համար. «Նրա (Պուտինի — խմբ.) հայտարարությունը, թե Մոսկվան, իբր Հայաստանի բարեկեցության համար, հրաժարվում է զգալի եկամուտներից, ոչ մի քննադատության չի դիմանա, քանի որ Ռուսաստանն ամբողջությամբ հետ կբերի այդ գումարները կախաղանի ռուսական օղակի մեջ գլուխն ինքնակամ մտցնելու հաշվին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here