ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, որ դարձել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈւԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։
Անդամներն ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։ ՈւԵՖԱ-ի կարևորագույն կոմիտեներից մեկի՝ Ֆուտբոլի կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, որը մասնակցել է կոմիտեի նիստին։