ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի ներկայացրած «Ղրիմում և Սեվոստոպոլում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրությանը» վերաբերող բանաձևը:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 65 երկիր, 83-ը ձեռնպահ են մնացել, դեմ են քվեարկել 23 պետություններ:
Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևի ընդունմանը: Նույնպիսի որոշում կայացրել են Բելառուսը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Սիրիան, Սերբիան և այլ երկրներ: