տուն Քաղաքական Հայաստան Հայաստանի 23 համայնքի միավորման արդյունքում ձևավորվելու է 3 խոշորացված համայնք. «Արմենպրես»

Հայաստանի 23 համայնքի միավորման արդյունքում ձևավորվելու է 3 խոշորացված համայնք. «Արմենպրես»

384
0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է 23 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել 3 խոշորացված համայնք: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքին:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը` ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն, Կոտայքի մարզի Քասախ՝  Քասախ, Պռոշյան , ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն:

«Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 23 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 համայնք: Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի»,- նշված է նախագծում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը, ինչը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության և ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու և արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here