տուն Տնտեսական Հայաստանի և Պերուի դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջը կվերացվի

Հայաստանի և Պերուի դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջը կվերացվի

200
0

վիզա

Հայաստանի և Պերուի դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջը կվերացվի: Համապատասխան որոշման նախագիծը կհաստատվի կառավարության վաղվա նիստում:

«Համաձայնագիրը կնպաստի կողմերի` դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը,  կողմերի` միմյանց պետությունների տարածքում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների բացակայությունը բարդացնում է մուտքի արտոնագրի ձեռքբերումը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրեր Հարավային Ամերիկայի մի շարք պետությունների հետ, ինչպիսիք են Արգենտինայի Հանրապետությունը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից` Համաձայնագրի ստորագրումը հաջորդական կարևոր քայլ է Հարավային Ամերիկայի պետությունների հետ դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի անցնելու առումով»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: