տուն Քաղաքական Հայաստան Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման...

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ

329
0

Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։

Գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունը հայտնեց կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում:

Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն շեշտեցին Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը: