ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են, սակայն հանդիպման ամսաթվի և վայրի մասին տեղեկություն չհաղորդեց: