տուն Սպորտ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիա

222
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ադեն Ֆինլանդիայում է:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիայի Տուրկու քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը: Թիմը հանգրվանել է «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17։15-ին (Երևանի ժամանակով՝ 18։15-ին), ֆինլանդական Տուրկու քաղաքի  «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը:

Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։30-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here