տուն Լուրեր Հայաստանի քաղաքացին պետք է գիտակցի իր ուժն ու հավատա դրան

Հայաստանի քաղաքացին պետք է գիտակցի իր ուժն ու հավատա դրան

143
0

231352911369721931

Այսօր Հայաստանում հասարակական կազմակերպությունների պակաս չի զգացվում, սակայն քաղաքացիական հասարակությունը դեռ շատ խնդիրներ ունի լուծելու:

Հայաստանում գրեթե ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում և հասարակական կազմակերպություններն էլ իրենց հիմնական գործունեությունը ծավալում են մայրաքաղաքում: Ուրախալի է, որ վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը ակտիվանում է նաև հանրապետության մարզերում: Արմավիրի մարզում իր գործունեությունն է ծավալում «Քաղաքացիական զարթոնք» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրները մարզաբնակ մի խումբ երիտասարդներ են: Կազմակերպության խորհրդի անդամ Դանիել Սուքիասյանի փոխանցմամբ կազմակերպության հիմնական նպատակը Հայաստանում ժողովրդավարության աստիճանի բարձրացումն է.

««Քաղաքացիական զարթոնք» հասարակական կազմակերպության հիմնադրման հիմնական նպատակն է՝ նպաստել երկրում ժողովրդավարության աստիճանի բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և բարձր քաղաքացիական գիտակցությամբ կայուն հասարակության ձևավորմանը: Մեր գործունեությունն ուղղված է նրան, որ Հայաստանի քաղաքացին գիտակցի իր ուժն ու հավատա դրան, գիտակցի, որ այս երկիրն իրենն է և ինքն է երկրի տերը, հասկանա, որ ամեն ինչ իր ձեռքերում է, որ ինքն է իր գործողություններով, ապրելաձևով, դիրքորոշմամբ, ինչ-որ բան անելով կամ չանելով, իր ամեն մի քայլով կերտելու իր լավ կամ վատ օրը»,-ասաց Դանիել Սուքիասյանըˋ ավելացնելով, որ կազմակերպությունը աչքի է ընկնելու թափանցիկ գործունեությամբ ու սկզբունքներով և համագործակցելու է բոլոր նրանց հետ, ովքեր մտահոգ են Հայաստանի ներկայով և ապագայով.

«Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր մտահոգ են այս երկրի ներկայով և ապագայով»,- եզրափակեց իր խոսքը Դանիել Սուքիասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here