տուն Հասարակություն Հայաստանի ՏՏ համայնքը երիտասարդ, բայց շատ խելացի է. Ջեյմի Մեթզլ

Հայաստանի ՏՏ համայնքը երիտասարդ, բայց շատ խելացի է. Ջեյմի Մեթզլ

243
0

Աշխարհաքաղաքական փորձագետ, տեխնոլոգիական ֆուտուրիստ, գրող Ջեյմի Մեթզլը ծանոթ է  Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, նկատել է՝ ՏՏ համայնքը Հայաստանում երիտասարդ, բայց շատ խելացի է։ Մեթզլը, Հայաստանում ՏՏ համաժողովին մասնակցության շրջանակում նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Ես Հայաստանի ՏՏ ոլորտի մասին մի փոքր գիտեմ, ծանոթ եմ FAST-ի՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի աշխատանքին։ Անցյալ տարի ես նրանց կոնֆերանսի հիմնական բանախոս էի, և հաջորդ տարի ևս  կլինեմ որպես հիմնական բանախոս։ Հայաստանի ՏՏ համայնքը շատ երիտասարդ, բայց շատ խելացի է։ Ես մեկ բան գիտեմ հայ ժողովրդի մասին՝ սովորաբար  նրանք փայլուն են լինում, կան հոյակապ շախմատիստներ, հոյակապ մտածողներ»,-ասաց Մեթզլը։

Նա նկատեց՝ Հայաստանի ՏՏ ընկերությունների մեծ մասը շատ երիտասարդ են,  չունենք հայկական Intel, Apple, Microsoft։ Սակայն Մեթզլը միևնույն ժամանակ նշեց, որ ապրում ենք  ապակենտրոնացված աշխարհում, որտեղ ընկերությունները կարող են լինել ամենուր: Նրա կարծիքով՝ Հայաստանը լավ հիմք ունի ապագա ստեղծելու համար։ Նա շատ հավանական համարեց, որ 10 տարի հետո շատ կարևոր հայկական ՏՏ ընկերություններ կլինեն:

Մեթզլը նկատեց, որ ՏՏ համաժողովի նման միջոցառումներն իսկապես շատ կարևոր են, քանի որ նոր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները ունեն պոտենցիալ՝ հեղափոխելու մեր կյանքի շատ ասպեկտներ«Եվ մենք պետք է շատ մարդկանց բերենք այստեղ՝ քննարկելու, թե տեխնոլոգիաներն ինչպես կարելի է օգտագործել՝ բոլորի համար մաքսիմալ օգուտ  ստանալու համար»,- ասաց նա ու նկատեց՝ Հայաստանի նման երկրի համար շատ կարևոր է այդ տեսակի քննարկումների համար կենտրոն  դառնալը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here