տուն Քաղաքական Հայաստանի տնտեսության զարգացման և աճի նոր մոդել. Վարչապետի հարցազրույցը «Вестник Экономики ЕАЭС»-ին

Հայաստանի տնտեսության զարգացման և աճի նոր մոդել. Վարչապետի հարցազրույցը «Вестник Экономики ЕАЭС»-ին

320
0

Հայաստանի կառավարությունը մտադիր է  երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք: Այս մասին «Вестник Экономики ЕАЭС » ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրում է armenpress.am-ը:

Աղբյուրը գրում է, որ ՀՀ վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի կառավարության ծրագրի տնտեսական հատվածը կառուցված է կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության, հարկային համակարգում արդարության ապահովման հաշվին  եկամուտների մոբիլիզացիայի նշանակալի բարելավման, ինչպես նաև տնտեսական գործունեության սուբյեկտների համար հավասար պայմանների, մասնավոր հատվածում ազատ մրցակցության ու բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման հաշվին  ներառական  աճին նպաստող կառուցվածքային քայլերի սկզբունքների վրա:

«Այս համատեքստում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը հիմնական գործոններից մեկն է՝ դրված նպատակին հասնելու համար: Մասնավորապես, պետական ծախսերի մեջ նոր առաջնահերթությունները կհստակեցվեն մեր կողմից մշակվող Հայաստանի վերափոխման ազգային ռազմավարությամբ և դրանից բխող՝ մարդկային կապիտալի զարգացման քաղաքականությամբ: Գալիք մի քանի տարիների ընթացքում մենք մտադիր ենք նշանակալի ավելացնել կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ծախսերը՝ զուգակցված խորը և բազմակողմ քաղաքական և ինստիտուտոցիոնալ բարեփոխումներով: Վերջինը որոշիչ նշանակություն ունի, քանի որ մարդկային կապիտալի զարգացումը և միջազգային շուկաներ դուրս գալը մեր նպատակներին հասնելու կարևոր նախադրյալներն են: Ռազմավարությունը ենթադրում է նաև տնտեսական աճի նոր մոդել՝ հիմնված ներդրումների և արտահանման վրա: Աճի բարձր տեմպերը պետք է առաջին հերթին հանգեցնեն մարդկային կապիտալի կուտակմանը, իսկ վերը հիշատակված քաղաքականությունն ու միջոցառումները կապահովեն միջոցների արդար բաշխմանը: Դրան հասնելու համար կարևոր են որակյալ ներդրումները, և կառավարությունը պարտավորվել է վերացնել Հայաստանում ներդրում անելու հնարավորություն ունեցող կամ նման հնարավորությունը դիտարկող  յուրաքանչյուր ներդրողի համար շուկայական հնարավորությունների հասանելիության բոլոր խոչընդոտները»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ հետագա քայլերը ներառելու են գործառնական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կիրառել տոխնոլոգիաները և ինովացիաները արտադրողականության աճի համար՝ արդյունաբերության մոդեռնիզացիայի հաշվին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here