տուն Հասարակություն Հայաստանի տնտեսության զարգացման «արագացված» տարբերակն այլընտրանք չունի

Հայաստանի տնտեսության զարգացման «արագացված» տարբերակն այլընտրանք չունի

139
0

1in.am-ը գրում է.

«Ի-վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական ընկերությունը իր հետազոտական թևը հանդիսացող «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի միջոցով պատրաստել է Հայաստանի ազգային մրցունակության թվով յոթերորդ տարեկան զեկույցը «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով: Հրապարակված ուսումնասիրությունում նշվում է, որ գործազրկության, միգրացիայի և ներառականության առանցքային մարտահրավերները հասցեագրելու համար անհրաժեշտ է թիրախավորել ՀՆԱ-ի աճի ավելի բարձր տեմպ: Մյուս կողմից, Հայաստանում ավելի արագ և ներառական տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է զբաղվածության ընդլայնում: «Այլապես գործազրկության բարձր մակարդակը և աշխատանքային միգրացիան մեր երկրի համար դարձել են խրոնիկ մարտահրավերներ և հանգեցրել աշխատանքային ռեսուրսների էական կրճատման, ինչի արդյունքում 2017-ին շուրջ 560 հազար աշխատունակ ՀՀ քաղաքացի չի մասնակցել երկրում տնտեսական արժեքի ստեղծմանը, և ՀՀ-ում մոտ 55%-ով պակաս համախառն ավելացված արժեք է թողարկվել»:

Զեկույցում դիտարկվել է տնտեսական զարգացման ու աշխատատեղերի աճի երեք սցենար՝ իներցիոն, արագացված և բեկումնային: Առաջին՝ իներցիոն աճի սցենարը դիտարկվել է զարգացած և զարգացող տնտեսությունների միջև արտադրողականության երկարաժամկետ աճի տրամաբանության մեջ: Արագացված աճի սցենարը՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպը կարող է համապատասխանել համադրելի տնտեսությունների վերջին շրջանի բարձր աճի ժամանակահատվածի տեմպերին:

Երրորդ՝ բեկումնային սցենարը չի դիտարկվել՝ ելնելով անորոշության բարձր մակարդակից: Բայց ներկայացվել է արագ տեխնոլոգիական զարգացումների հնարավոր հետևանքների բնութագրման միջոցով, որոնք կարող են էապես վերափոխել տնտեսության ճյուղերն ու աշխատաշուկաները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here