Համաշխարհային բանկը երեկ իջեցրել է Ռուսաստանի տնտեսության աճի գնահատականները, ըստ որի լավագույն դեպքում այս տարի Ռուսաստանի տնտեսական աճը կկազմի 1.1% (նախկինում կանխատեսված 2.4%-ի փոխարեն), իսկ վատագույն դեպքում կլինի 1.8% անկում: «Եթե իրադարձությունները գնան վատ սցենարով, ապա հանրապետությունում տնտեսական աճի վերանայման խնդիր անպայման կառաջանա»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ կառավարության նիստից հետո: