Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր Վարշավայում կշարունակվի Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 5 տուրերից հետո զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը և առաջատար Ֆրանսիային զիջում է երկու միավորով, այսօր Երևանի ժամանակով 18։00-ին կմրցի Հունգարիայի հետ։
Կանանց հավաքականը 5-րդ տուրում վրացուհիների հետ ոչ-ոքից հետո զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և այսօր կփորձի բարելավել դիրքը իսպանուհիների հետ պաքյարում։