Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ասուլիսով: Ասուլիսի ընթացքում նախարարին հարցրին, թե ինչպես է վարակը ներթափանցել Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզեր և Հայաստանում ամենաշատ կորոնակիրները ո՞ր տարածքում են գրանցվել:
«Որոշ դեպքերում վարակը փոխանցվել է լոկալ ճանապարհով. այսինքն՝ Հայաստանում եղած վարակակրից Հայաստանում եղած մեկ այլ վարակակրին, որոշ դեպքերում մեր քաղաքացիները, կամ ոչ մեր քաղաքացիները վարակը բերել են մեկ այլ երկրից… Որոշ մարզերում դեպքերը վերահսկելի են: Որոշ մարզերում շարունակվում է դեպքերի արձանագրումը… Դեպքեր կան թե Երևանում, թե Երևանին հարակից գրեթե բոլոր մարզերում»,- նշեց նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ Շիրակում, Լոռիում, Սյունիքում հատուկենտ դեպքեր են արձանագրվել: Կորոնավիրուսի ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրում, Արարատի մարզում, Երևանում և Կոտայքում: