տուն Հասարակություն Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ

Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ

157
0

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայկական կարմիր խաչի ընկերության և Վարչապետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարմիր խաչի շուրջ 1500 կամավորներ շրջում են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում ու բաժանում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ։ Անհրաժեշտության դեպքում կամավորները բնակիչներին տրամադրում են դիմակ։