Վարշավայում շարունակվող Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրից հետո հայ շախմատիստուհիները, ովքեր երեկ 3.5։0.5 հաշվով առավելության են հասել իսպանուհիների նկատմամբ, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը։ Այսօր կանանց հավաքականը կմրցի «Լեհաստանի ապագա» թիմի հետ, որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Տղամարդկանց հավաքականը Հունգարիային հաղթելուց հետո մրցաշարային աղյուսակում 4-րդն է։ Այսօր մեր տղաները կմրցեն 3-րդ տեղում ըթնացող Ռուսաստանի հավաքականի հետ, որն ունի նույնքան (9) միավոր, որքան Հայաստանի հավաքականը։
Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 18։00-ին։