Վերջին ժամանակերում Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում գինու տուրիզմի, գինեգործության և առհասարակ տուրիզմի զարգացմանը: VINNO ընկերությունը Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու նպատակով որոշել է Գինեսի ռեկորդ սահմանել:
Արդեն հայտնի է դարձել, որ հայկական գինի արտադրող VINNO ընկերության հայտը Գինեսի ռեկորդ սահմանելու մասին բավարարվել է, և արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Ռեկորդը կայանում է մարդկանցից կազմված աշխարհի ամենամեծ գինու շիշ կառուցելու մեջ: Ակցիային մասնակցելու է 3000 մարդ: Այդ իրադարձությունը տեղի կունենա մայիս ամսին և լայնորեն լուսաբանվելու է ամբողջ աշխարհով: