Տուր օպերատորների ասոցիացիայի անդամ Մարիա Կիպիրյանը ասում է, որ Հայաստանում այսօր ներգնա տուրիզմի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենք էժան հյուրանոցային առաջարկներ:
«Ավիատոմսերը և հյուրանոցների առաջարկները էժան չեն: Բայց մեզ մոտ, տվյալ պարագայում, շատ լավ է աշխատում խմբակային տուրիզմը: Միջին փաթեթը մեկ անձի համար սկսում է 500-600 եվրոյից, բայց ավիատոմսը չներառված: Եթե գումարում ենք նաև տոմսերը, ստացվում է միջին փաթեթեը մեկ հոգու համար 1000 եվրո: Նույն գնով կարելի է գնալ նաև ծովափնյա հանգստի, բայց ծովափնյա հանգիստը նույնպես այդքան կլինի բայց ծովափնյա հանգիստն այլ բան է, իսկ պատմական երկիր գնալը՝ այլ»,-ասում է Կիպիրյանը:
Նա նշում է, որ, եթե հյուրանոցները շատ լինեն, մրցակցությունը շատ լինի, գները կիջնեն մեր հյուրանոցների: Այսօր հյուրանոցների առաջարկը հազիվ է բավարարում պահանջարկին:
Համեմատելով հարևան Վրաստանի հետˋ Կիպիրյանը նշում է, որ այնտեղ նույնպես զարգացած է ներգնա տուրիզմը, բայց եթե այնտեղ ավելի շատ գնում են տուրիստներ Ամերիկյաից, ապա Հայաստան գալիս են եվրոպական երկրներից:
«Արտագնա տուրիզմը նույնպես ստանում է շատ լավ զարգացում Հայաստանում: Հայերը ավելի շատ սիրում են ծովափնայ հանգիստը: Հայրեի մոտ շատ պոպուլյար էր գնալ հանգստանալ Թուրքիայումˋ Անթալիայում: Այս տարի նոր առաջարկներ կան՝ Իսպանիա, Հունաստան: Ուղիղ չվերթեր կան Բարսելոն: Այդ միտումը շատ ուրախացնում է ինձ, որ բացի արաբական երկրներից կա առաջարկ եվրոպական նորմալ երկներ»,-ասաց Կիպիրյանը: