տուն Լուրեր Հայաստանի մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

115
0

selimՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի  28–ին` ժամը 17:30–ի  դրությամբ, Արթիկում,  Ապարանում,  Կոտայքում, Մարտունիում, Հրազդանում, Դիլիջանում, Ճամբարակում,  Սիսիանում, Գորիսում, Ջերմուկում,  Սարավանի  և  Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: