Այսինք, ցարիզմը լավն է, ցարը լավը, նույնիսկ ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻ, իսկ նամեստնիկը՝ «պիտի պատասխան տա, ժամանակը գալիս է»: Ու սա կոչվում է իրատեսական քաղաքականությո՞ւն: Պարզ չէ՞, որ ՑԱՆԿԱՑԱԾ քայլ, որն ուղղված է լինելու Հայաստանի ժողովրդավարացմանը, տնտեսական համակարգի՝ ԳՈՆԵ չնչին փոփոխությանը, որը ԿՏԱՐԲԵՐԻ Հայաստանը «ցարական զոնից»՝ այսօրվա «ժողովուրդների բանտի» վերածված Ռուսաստանի մարդատյաց ռեժիմի կողմից դիտարկվելու է որպես «հակառուսական»: Եվ հետո. իսկ ո՞ր հիմարն է հակառուսական, եւ ինչո՞ւ պետք է լինել հակառուսական: Նախ, ի՞նչն է ռուսականը: Ճշտենք, որպեսզի հասկանանք, թե ինչն է հակառուսականը: Եթե ռուսականը Պուծինն է, Սեչինը, Դուգինը, Սաֆոնովը, ցարերը, իշխան Գոլիցինը, Ձերժինսկին, Ռուսաստանի այօրվա կլյուչնիկ մենթերը, Բորդյուժայով-բանով եւ այլ գլխակերները՝ ես այո՛, ՈԽԵՐԻՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԵՄ: Եթե ռուսականը դեկաբրիստներն են, Պուշկինը, Լերմոնտովը, Գերցենը, Չաադաեւը, Անդրեյ Սախարովը, Վառլամ Շալամովը, Յուրի Աֆանասյեւը եւ այլք՝ ես այո՛, ռուսից էլ գուցե ավելի ՌՈՒՍԱՍԵՐ ԵՄ: Եւ պետք չէ՛ զբաղվել տերմինների մանիպուլյացիաներով: Սա ուղղակի խայտառակություն է: Պետք չէ այդ աստիճանի թերագնահատել մարդկանց մտավոր ունակությունները: Հետեւաբար. ԱԶԱՏ ԵՒ ԱՆԿԱԽ Հայաստանի ՄԻԱԿ թշնամին՝ պուծինյան նեոկայսերական կրիմինալ Ռուսաստանն է՝ ԻՐ ՆԱՄԵՍՏՆԻԿՆԵՐՈՎ, իր ԱԳԵՆՏՆԵՐՈՎ, իր «ՔԱՂԱՔԱԿԱՆ» եւ ԿՐԻՄԻՆԱԼ ՏԱԿԱՆՔՈՎ, որը պատել է Հայաստանը, կախվել Հայաստանի շլինքից ու կարող է իր հետ տանել պատմության գերեզման՝ այնտեղ, որտեղ ԱՅԴՊԻՍԻ Ռուսաստանի վերջնահանգրվանը պատմականորեն կանխորոշված է: ՄԵ՛ՆՔ ենք մեր ճակատագրի տերը, ՄԵԶԱՆԻ՛Ց, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ՛Ց է կախված՝ Հայաստանը կխուսափի՞ արդյոք այդպիսի «ուղեկցի» ճակատագրից, թե ոչ: Կասկած չունեմ, որ եկել է պատասխան տալու ժամանակը, ԱՐԴԵՆ ԵԿԵԼ Է: Բայց պատասխան տվողը ՄԵԶ, ՁԵԶ՝ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԻ ՏԱԼՈՒ, եթե այս պարզ բաները կամ չենք հասկանում, կամ մեզ ինչ-ինչ պատճառներով դնում ենք չհասկացողի տեղ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մեհրաբյանը: