Մայիսի 29-ին Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի առաջնորդները նախատեսում են Աստանայում ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որը սկսելու է գործել 2015 թվականի հունվարի 1-ից։
Ինչպես տեղեկացնում է Կերմլի պաշտոնական կայքը, երեք պետությունները երաշխավորում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ, արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային։
Սպասվում է, որ քննարկվելու է նաև եվրասիական միության ընդլայնման հարցը, այդ թվում՝ Հայաստանի մասնակցությունն այդ միությանն ու Ղրղզստանի օրենսդրության համապատասխանեցումը մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության օրենքներին։