Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը։ Կայքում հրապարակված աղյուսակից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով՝ ներկայում զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը և ունի 648 միավոր։
Առաջին տասնյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն։ Իսպանիայի հավաքականը միավորներով հավասարվել է 7-րդ հորիզոնականում գտնվող Բրազիլիային։ Առաջին տասնյակում են Գերմանիան, Արգենտինան, Նիդեռլանդները, Կոլումբիան, Բելգիան, Ուրուգվայը, Իսպանիան, Բրազիլիան, Շվեյցարիան, Ֆրանսիան։
Եվրո 2016-ում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Պորտուգալիան 11-րդն է, Սերբիան՝ 31-րդը, Դանիան՝ 26-րդը, Ալբանիան՝ 70-րդը։