տուն Սպորտ Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ են տանում. Օլիմպիադա 2014

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ են տանում. Օլիմպիադա 2014

127
0

rsz_104

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվում է շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց ու կանանց մրցաշարերում խաղարկվում են երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի երկու հավաքականները, որոնք երեկ, ինչպես տեղեկացրել էինք, առավելագույն առավելությամբ ջախջախել էին իրենց մրցակիցներին, այսօր մրցում էին Ավստրալիայի (տղամարդիկ) և Բանգլադեշի (կանայք) հավաքականների հետ:

Ինչպես հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը՝ ավելի քան 5 ժամ տևած պայքարից հետո մեր երկրի ներկայացուցիչներին հաջողվել է վստահ առավելության հասնել:

Գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Տղամարդիկ՝
Ավստրալիա — Հայաստան 1-3
Սմերդոն — Արոնյան ½-½
Սարգսյան Գ. — Լի 1-0
Իլլինգվորթ — Մովսիսյան ½-½
Հակոբյան — Իկեդա 1-0

Կանայք՝
Բանգլադեշ — Հայաստան 0-4
Շամիմա — Մկրտչյան 0-1
Գալոյան — Խան 1-0
Համիդ — Կուրսովա 0-1
Սարգսյան Շ. — Սուլթանա 1-0