Հայաստանի հավաքականի և Երևանի «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փայքան» ակումբ։
Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Արամ Հայրապետյանն «Ուրարտուում» ընդմիջումներով հանդես է եկել 2014-19թթ:
Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 83 հանդիպում։ «Ուրարտուի» կազմում Հայրապետյանը դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր և սուպերգավաթակիր