տուն Սպորտ Հայաստանի հավաքականը պահպանել է 33-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Հայաստանի հավաքականը պահպանել է 33-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

58
0

Tpre06lQxtTOxTHV093BMvlRDg

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը, որում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր տեղը: 33-րդ հորիզոնականում գտնվող մեր ընտրանին ունի 750 միավոր:

Աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Գերմանիան, Պորտուգալիան: Երկու հորիզոնականով առաջադիմել է Բրազիլիայի հավաքականը, որը ներկայում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Նրան հաջորդում են Կոլումբիան, Ուրուգվայը, Արգենտինան, Շվեյցարիան, Իտալիան, Հունաստանի հավաքականները:

Եվրո 2016-ի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Պորտուգալիան այս աղյուսակում պահպանել է իր տեղը` նախորդ ամսվա համեմատ։ Մեր մյուս մրցակիցներից Դանիան զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը, Սերբիան՝ 30-րդը, Ալբանիան՝ 70-րդ հորիզոնականը։