ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը, որը նախորդ ամիս բարձրացել էր ռեկորդային 32-րդ հորիզոնական, այժմ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Այս նահանջը պայմանավորված է ամսվա սկզբին Ռուսաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում 0:2 հաշվով կրած պարտությամբ:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՖԻՖԱ-ի լավագույն տասնյակը, ինչպես նաև Եվրո 2016-ում Հայաստանի մրցակիցների և տարածաշրջանի պետությունների հավաքականների ցուցանիշները:
1. Իսպանիա 1510 միավոր
2. Գերմանիա 1336
3. Արգենտինա 1234
4. Պորտուգալիա 1199
5. Կոլումբիա 1183
6. Ուրուգվայ 1126
7. Շվեյցարիա 1123
8. Իտալիա 1112
9. Բրազիլիա 1104
10. Բելգիա 1084
17. Ֆրանսիա 929
22. Դանիա 858
28. Սերբիա 762
41. Հայաստան 699
54. Ալբանիա 569