Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների՝ այս տարվա առաջին վարկանշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը, որն անցած ամիս այս աղյուսակում զբաղեցնում էր 35-րդ տեղը և ընթացիկ փուլում խաղեր չէր անցկացրել, այս ամիս նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը։
Աղյուսակի թոփ 25-ի մեջ փոփոխություններ չկան։ Այն շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Պորտուգալիան։