Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարի 2-րդ տուրի խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կրեց 2-րդ պարտությունը: Իռլանդիայի իր հասակակիցների հետ խաղում մեր ընտրանին բաց թողեց 2 գնդակ:
Մեր տղաները 3-րդ րոպեին կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Հայկ Գալստյանը չկարողացավ իրացնել մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոց հարվածը, իսկ ահա 28-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան արդեն իռլանդացիները, որն անվրեպ իրացրեց Ջորջի Պոյտոն:
2-րդ խաղակեսի 58-րդ րոպեին Իռալնդիայի մինչև 17 տարեկանների հավաքականը նաև կրկնապատկեց հաշիվը: Օգտվելով Ալոյանի անվստահ խաղից` Ջեսի Դևերսը հաշիվը դարձրեց 2:0: