Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի ընտրական փուլի` Լիտվայի ընտրանու դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
34-ամյա ֆուտբոլիստը մերձբալթյան այդ թիմի դարպասը խփած գոլերի թիվը հասցրել է 7-ի: Gracenote Live-ի տեղեկությունը փոխանցում է armfootball.com-ը՝ նշելով որ հավաքականի կազմում նա արդեն ամենաշատ գոլերը խփել է Լիտվային:
Նախկինում Ռոնալդուի «ամենասիրելի» թիմերից մեկը Հայաստանի հավաքականն էր, որի դարպասը նա 5 գնդակ է ուղարկել: Նույնքան անգամ հարձակվողն աչքի է ընկել Անդորրայի, Լատվիայի ու Շվեդիայի դեմ խաղերում:
Պորտուգալիայի հավաքականում Ռոնալդուն իր գոլերի թիվը հասցրեց 98-ի: Իրանցի Ալի Դաեիի համաշխարհային ռեկորդը 109 գոլ է: