2013 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` պետք է ստեղծել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Այն որ ՀՀ Սահմանադրությունն ունի բարեփոխումների կարիք՝ դա փաստ է, կարևոր է, որ բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներինմասնակցեն հասարակական տարբեր շերտեր: Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մոտեցումները ևս կարևոր է այս հարցում: Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը արդեն իսկ ավարտել է իր աշխատանքները և Սահմանադրության բարեփոխումների նախագիծը պատրաստ է: Նախագիծը այժմ պետք է անցնի հասարակական քննարկումների փուլը, որից հետո հնարավոր է նորից շտկումներ կատարվեն:
Հայաստանի հույների «Պատրիադա» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Պոլատովը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, եթե իրագործվի, ապա ազգային փոքրամասնությունները խնդիրներ չեն ունենա: Նա կարծում է , որ սահմանադրական բարեփոխումների կարիք չկա միայն, պետք է Սահմանադրության նորմերը իրականացվեն. «Հայաստանը բազմաթիվ կոնվեցիաների է միացել, որոնք իրականանցելու դեպքում ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին պաշտպանված կլինեն: Օրենքները իրագործվելու դեպքում ամեն ինչ կարգին կլինի: Իսկ այս իրավիճակում մարդիկ ուղղակի անարդարությունից զզված փախնում են երկրից»,-ասաց պարոն Պոլատովը՝ ավելացնելով, որ իրենք նախատեսում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ժամանակ կքննարկեն նախագծի բոլոր կետերը:
տուն Լուրեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, եթե իրագործվի՝ ապա մենք խնդիրներ չենք ունենա. Պոլատով