տուն Տնտեսական Հայաստանի համախառն արտաքին պարտքը մոտ 8.7 միլիարդ դոլար է

Հայաստանի համախառն արտաքին պարտքը մոտ 8.7 միլիարդ դոլար է

164
0

դոլար

ՀՀ համախառն արտաքին պարտքը 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 8 694.11 մլն. դոլար, որը համեմատած 2013թ. սեպտեմբերի վերջի նկատմամբ, նվազել է 59.02 մլն. դոլարով: Համախառն արտաքին պարտքի 39.16%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 15.50 %-ը` մասնավոր հատվածում, 7.42%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 27.63%-ը` առևտրային բանկերում, իսկ 10.30%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով: 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 4 201.46 մլն. դոլար և 2013թ. IV եռամսյակի ընթացքում նվազել են 324.75 մլն. դոլարով: Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2013թ. IV եռամսյակի ընթացքում աճել է 265.73 մլն. դոլարով, կազմելով 4 492.65 մլն. դոլար: