Ինչպես հայտնում է Lragir.am-ը, «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Համահայկական բնապահպանական ճակատի ջանքերով նկարահանված «Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմին, որը ահազանգ է երկրում առկա էկոլոգիական աղետի, հանքարդյունաբերության հասցրած վնասների եւ ոչնչացվող բնության մասին: