ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանը Մաքսային միություն կարող է մուտք գործել նույնիսկ Ղրղզստանից առաջ:
Այսօր կայացած բրիֆինգի ընթացքում նա լրագրողներին հայտնել է. «Կցանկանայի նշել, որ փորձագետների աշխատանքը հայկակակ կողմի ներկայացված հայտի ուղղությամբ շատ ինտենսիվ, արագ տեմպերով է ընթանում: Նունիսկ ինչ-որ տեղ առաջ է այն աշխատանքից, որը կատարվել էր և կատարվում է Ղրզստանի հետ»։
Նշենք, որ երեքշաբթի օրը Մոսկվայում կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի 2014 -ին Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի ստեղծումը: