տուն Սպորտ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Դավիթ Սաֆարյանը

Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Դավիթ Սաֆարյանը

217
0

13793631463132

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի 2013թ. լավագույն մարզիկի անունը: Լավագույնն է ճանաչվել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը՝ ստանալով 220 միավոր: Քվեարկությանը մասնակցել են 22 լրագրողներ:

Երկրորդ տեղում է հայտնվել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ 187 միավորով, իսկ եռյակը եզրափակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արսեն Ջուլֆալակյանը՝ 155 միավորով:

1 .  ԴԱՎԻԹ  ՍԱՖԱՐՅԱՆ  ազատ  ըմբշամարտ                      220 միավոր

2 .  ԱՐԹՈՒՐ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ/հ  ըմբշամարտ                     187

3 .  ԱՐՍԵՆ   ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ                  155

4 .  ՌՈՄԻԿ  ԱՄՈՅԱՆ   հ / հ ըմբշամարտ                               119

5 .  ԱՇՈՏ  ԴԱՆԻԵԼՅԱՆ  սամբո                                                 109

6 .  ԱՐԹՈՒՐ  ԴԱՎԹՅԱՆ  սպ. մարմնամարզություն             88

7 .  ԱՐԱՄ  ԱՎԱԳՅԱՆ  բռնցքամարտ                                        75

8 .  ՄԱՔՍԻՄ  ՄԱՆՈՒԿՅԱՆ հ/ հ ըմբշամարտ                        52

9 .  —  10 . ՄՈՒՍԱ  ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎ  ազատ  ըմբշամարտ    49

9 .  -10 . ԱՐԹՈՒՐ  ՇԱՀԻՆՅԱՆ հ /հ ըմբշամարտ                       49

 

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս  9 մարզիկների անուններ.  շախմատիստներ Լիլիթ Մկրտչյան, Զավեն Անդրիասյան, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյան, Հենրիկ Մոքոյան, սամբիստներ Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան, Երջանիկ Կարապետյան  և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյան:

Լավագույն թիմ է ճանաչվել    Եվրոպայի անհատական – թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված  Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here