տուն Սպորտ Հայաստանը զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից․ Հայաստան — Ադրբեջան՝ 2։2

Հայաստանը զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից․ Հայաստան — Ադրբեջան՝ 2։2

109
0

Untitled

Հայաստանի հավաքականը Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին 9-րդ տուրում ոչ-ոքի՝ 2։2 ավարտեց հանդիպումն Ադրբեջանի հավաքականի հետ և զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից։ Բոլոր պարտիաներում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք։

Չեմպիոնի կոչումը նվաճեց Ադրբեջանի հավաքականը, քանի Ֆրանսիան 2,5։1,5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին։

Ադրբեջանը վաստակել է 14 միավոր։ Այս պահին Հայաստանի Ֆրանսիան, Ռուսաստանը վաստակել են 13-ական միավոր, սակայն լրացուցիչ վատ ցուցանիշներով մեր հավաքականը չի կարող հավակնել մրցանակային տեղերի։ Տեսականորեն 13 միավոր կարող է վաստակել նաև Վրաստանը, որն այս պահին մրցում է Չեխիայի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here