տուն Քաղաքական Միջազգային Հայաստանի զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին Բուլղարիայում

Հայաստանի զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին Բուլղարիայում

116
0

armenianatotroops3

Բուղարիայի հարավում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որին մասնակցում են նաև Հայաստանի զինվորականները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Զորավարժություններին բացի Հայաստանից մասնակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Սերբիայի և Մոլդովայի զինվորականներ: Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական տեղեկության` Saber Guardian անունը կրող զորավարժությանը մասնակցում են 12  երկրների 700 զինվորականներ, որոնք ներկայացնում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները:

ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Ջեսի Գրենջերը նշել է, որ այս զորավարժությունները նախատեսված էին դեռ Ուկրաինայում սկսված ներքաղաքական լարվածությունից առաջ: