տուն Լուրեր Հայաստանի զինված ուժերի պատասխանը համարժեք է. Վահան Շիրխանյան

Հայաստանի զինված ուժերի պատասխանը համարժեք է. Վահան Շիրխանյան

115
0

6

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ սահմանում ադրբեջանական կողմի ակտիվության պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ադրբեջանը ցանկանում է Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա.«Ադրբեջանը փորձում է ստիպել Մինսկի խմբին, որպեսզի նրանք արագ ադրբեջանանպաստ լուծումներ գտնեն խնդրի համար: Նպատակներից մեկն էլ կարող է լինել այն, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել անկայուն իրավիճակ Հայաստանում և խոչընդոտել Հայաստանի մուտքը Մաքսային միություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պարոն Շիրխանյանը` ավելացնելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդմակցության պրոցեսի տապալումը կարող է ունենալ իր հստակ պատվիրատուները: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանի այն տեսակետին, որ հայկական կողմը Ադրբեջանին համարժեք պատասխան չի տալիս` Վահան Շիրխանյանն ասաց.«Գուցե առաջին նախագը համարժեք պատասխան ասելով նկատի ունի, որ ևս մի երկու շրջան պետք է վերցնել: Իսկ տակտիկական առումով, այս պահին կարծում եմ, Հայաստանի զինված ուժերի պատասխանը համարժեք է»,-ասաց բանախոսը: