Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ցեխ է շպրտել դատական համակարգի ուղղությամբ։
«Դա, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին, եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն։ Եթե համապատասխանում է իրականությանը, մեղավորներին կպատժեն, եթե չի համապատասխանում, իրեն կդատեն սուտ մատնության համար»…
Նկատեք՝ շատ հետաքրքիր տրամաբանություն է. ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլի»՝ հայաստանցիների 69 տոկոսը համոզված է, որ դատավորները կաշառք են վերցնում… Դե, օմբուդսմենի հետ միասին կարելի է նաեւ մեր երկրի երկու երրորդին դատել…
Գրել է իր ֆեյսբուքյան էջում Արմեն Դուլյանը։