Նոյեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է Բելառուս, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը: Բորիսով քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում մեր ընտրանին կմրցի Բելառուսի երիտասարդական հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Հայաստանի երիտասարդական հավաքականը` Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, արդեն անցկացրել է երկու մարզում: Եվս մեկ մարզում նախատեսված է վաղը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։