տուն Քաղաքական Հայաստան Հայաստանի առաջին Հանրապետության հռչակագիրը ընդունվել է այստեղ. Ռոբերտ Ղուկասյան (լուսանկարներ)

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակագիրը ընդունվել է այստեղ. Ռոբերտ Ղուկասյան (լուսանկարներ)

445
0

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջապես տեսա Ախթալայում գտնվող Արամյանցի դղյակը։ Առկա իրավիճակը մեղմ ասած ցավալի է։ Օր առաջ պետք է փրկել դղյակը։
Սա երկար պատմություն է, բայց նաև լավ օրինակ, թե ինչու չպիտի ամեն ինչ օտարեն (վաճառեն) ։
Հ.գ. Հայաստանի առաջին Հանրապետության հռչակագիրը ընդունվել է այստեղ(այլ աղբյուրի տվյալներով Արամյանցի տանը՝ Թիֆլիսում), Հայաստանում առաջին թենիսի կոռտն այստեղ է եղել և բազմաթիվ այլ իրադարձություններ……..թե բա ժամանակին դղյակը վաճառվել է։
Այսօրվա համայնքի ղեկավարն էլ մեծ ցանկություն ունի իր համայնքը գրավիչ դարձնել ( շատ դրական տպավորություն թողեց)։ Դղյակն այն լավագույն լուծումը կլինի, որը թույլ կտա համայնքին նոր ուղղություններով զարգանալ»։

Գրառմանը կից վարչապետի խորհրդականը նաև լուսանկարներ է հրապարակել: