տուն Քաղաքական Միջազգային Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն արդեն այս տարի կստանա իրավական ձևակերպում. Խրիստենկո

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն արդեն այս տարի կստանա իրավական ձևակերպում. Խրիստենկո

71
0

74758

Արդեն այս տարի Հայաստանը կարող է դառնալ Մաքսային միության անդամ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Ես կարծում եմ, որ այս տարի` 2014-ին Հայաստանի միանալու հարցը կստանա իրավական ձևակերպում», — ասել է նա լրագրողներին: Նա հավելել է, որ երեկ Մաքսային միության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի կողմից «ճանապարհային քարտեզի» կատարման ընթացքը զեկուցվել է երեք նախագահներին:

«Կարելի է ասել, որ այս երկու ամիսների ընթացքում, որոնք հաջորդել են դեկտեմբերյան գագաթնաժողովին, Հայաստանը մեծ քայլ է արել` առաջընթացով կատարելու «ճանապարհային քարտեզը»: Ես լավատեսորեն եմ տրամադրված այդ հնարավորության, ինչպես նաև «ճանապարհային քարտեզում» նշված 260 կետերի` Հայաստանի կողմից կատարման կապակցությամբ», — ասել է Խրիստենկոն: