Արդեն տեղեկացրել ենք, որ քիչ առաջ Աստանայում ստորագրվել է պայմանագիր, որով Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանը ստեղծում են Եվրասիական տնտեսական միություն:
Ելույթ ունենալով այդ գագաթնաժողովում, Սերժ Սարգսյանն ավելի վաղ խնդրել էր Հայաստանի անդամակցության ժամկետը նշանակել հունիսի 15-ից: Սակայն Ղազախստաի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է, որ Հայաստանի հարցով կան խդիրներ, և դրանց լուծման համար սահմանել է մեկ ամսյա ժամկետ: «Մեզ անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան որոշում: Եթե բոլոր առաջ քաշված հարցերը իրականում գտնեն լուծումներ, եկեք սահմանենք` այդ հարցը լուծել հունիսի ընթացքում մինչև հուլիսի 1-ը», — ասել է Նազարբաևը: