Արդեն տեղեկացրել ենք, որ Հայասանի ազգային հավաքականն այսօր առավոտյան մեկնել է Իտալիա, որտեղ կհանդիպի տեղի հավաքկաանին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Էքսելսիոր» հյուրանոցում: Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ «Սան Պաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Իտալիա են ժամանել նաև հայ երկրպագուները: