տուն Սպորտ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գերմանիա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գերմանիա

81
0

IZE1jBGz9ex67b9urvNrIHWqp2

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղիղ չվերթով ժամանեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Ֆրանկֆուրտից մեր պատվիրակությունը կուղևորվի Մայնց, որտեղ հունիսի 6-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Գերմանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Մայնց Ֆավորիտ Պարկ» հյուրանոցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը Գերմանիայում: