տուն Լուրեր Հայաստանից 1 մլն դոլարի կտավ է գողացվել

Հայաստանից 1 մլն դոլարի կտավ է գողացվել

204
0

300px-Modern_Art_Yerevan

«2003 թվականից մինչև հիմա ոչ ոք չի կարողանում բացատրել, թե քանի նկար է գողացվել Հայաստանից և ինչ նկարներ են դրանք»,- ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ավելացնելով, որ իր կատարած հետաքննությունից հասկանալի է դառնում, որ այս հարցով զբաղվելու նպատակ պետական մարմինները չունեն:

«Սա շատ կարևոր հարց է: Հասկանում եք, մենք աշխարհին այլեւս ներկայացնելու բան չունենք: Մենք չենք կարող աշխարհին զարմացնել  բարձր տեխնոլոգիաներով,  քանի որ մեզանից առաջ ճապոնացիներն արդեն զարմացրել են: Մենք աշխարհին կարող ենք զարմացնել միայն մեր մշակույթով, և այս տեսանկունից է կարևոր, որպեսզի տեր կանգնենք այդ մշակութային արժեքներին: 2003 թվականին Ալեքսանդր Բաժբեուք -Մելիքյանի աղջիկը, վերադառնալով Հայաստան,  հայտնաբերում է, որ իր տան դուռը վնասված է, իսկ արդեն ներս մտնելուց հետո պարզ է դառնում, որ գողացվել է 21 նկար, որոնց արժեքը կարող է գերազանցել 1 մլն դոլարը»,- ասաց քրեագետը, ավելացնելով, որ  իր հավաքագրած փաստերին ուշադրություն դարձնելու դեպքում պարզ է դառնում , որ Մինաս Ավետիսյանի նկարները ևս գողացվել են. «Մինաս Ավետիսյանի աշխատանքները գողացվել են այն ժամանակ,  երբ նրա  տունը հրդեհվել է»,- կարծում է  քրեագետը:

«Բաժբեուք-Մելիքյանի նկարները գողացողը ˋ Հրայր Վանյանը  հայտարարել է, որ նկարները փոխանցել է Վարուժան Գևորգյանին, որը 2012 թվականի դրությամբ ապրում էր ՌԴ-ում: Վարուժան Գևորգյանն էյ ասել է, որ նկարները գտնվում են կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի, Մաթևոսյան եղբայրների և ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի մոտ: Հիմա իրավապահները ինչու՞ չեն զբաղվում այս հարցով,  ինչո՞ւ պետք է լրագրողները կամ գրողները սրանով զբաղվեն»,- ասաց քրեագետըˋ  ավելացնելով, որ Գուրգեն Արսենյանը հերքել է այն պնդումները, որ իր մոտ գողացված նկարներ կան, և ինքը միտված է հավատալ պատգամավորին և կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է անպայման լրջագույն ձևով զբաղվեն այս խնդրով:

Բորիս Մուրազի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here